copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:34 16-03-2025

Հրդեհ՝ Արևադաշտ գյուղում

Մարտի 16-ին, ժամը 14։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գևորգ Չաուշի փողոցի տներից մեկին կից այրվում է կուտակած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:50-ին, մարվել՝ 15:20-ին։ Այրվել է մոտ 350 հակ անասնակեր: