copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 10:58 16-03-2025

Ճապոնիան մտադիր է հեռահար հրթիռներ տեղակայել Կյուսյու կղզում. Kyodo

Ճապոնիայի կառավարությունը քննարկում է հարավարևմտյան Կյուսյու կղզում հեռահար հրթիռներ տեղակայելու հնարավորությունը, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։

Ինչպես նշվում է, դա տեղի բնակիչների մոտ մտահոգություն է առաջացնում, որ իրենք կարող են դառնալ պոտենցիալ թշնամու թիրախ:

Խոսքը «Typ-12» «երկիր-նավ» հրթիռների արդիականացված տարբերակի մասին է՝ մոտ 1000 կմ հեռահարությամբ։

Այս քայլերը նախատեսվում է ձեռնարկել, որպեսզի արտակարգ իրավիճակների դեպքում հնարավոր լինի հակառակորդի տարածքի թիրախները խոցել: