copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 10:03 16-03-2025

Լեգենդար հերոսը՝ հայ ժողովրդի կողքին. Աղեկյանը՝ Քյոխի մասին

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի գրառումը. ««Ոսկե Արծիվ» շքանշանակիր և «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած լեգենդար հերոսը միշտ եղել է իր հայրենակիցների կողքին՝ թե՛ պատերազմի տարիներին, թե՛ խաղաղ օրերին։

Նա շարունակ աջակցում է արցախցիներին և չի լքում իր ժողովրդին նույնիսկ դժվար պահերին։ Այդպիսի նվիրվածության վառ դրսևորում էր նաև նրա ներկայությունը «Մայր Հայաստան» դաշինքի՝ Գյումրիում հանգրվանած արցախահայության հետ հանդիպմանը, որը կազմակերպել էր դաշինքի քաղաքապետի թեկնածու՝ Կարեն Սիմոնյանը։

Նրա ներկայությունը ոչ միայն բարոյական աջակցություն էր, այլև մարտական ոգու և ազգային միասնականության խորհրդանիշ։ Նման հերոսներն են, որ ժողովրդի մեջ հավատ ու ուժ են ներարկում՝ պայքարը շարունակելու համար»։

Ամենից շատ դիտված

12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
09:03 Ելակի դարաշրջանի ավարտը. կիսավերարկուներ` ընտրյալներին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
22:24 Գյումրիի Չարենցի փողոցը միշտ «մառախլապատ» է․ քանդված ճանապարհի փոշին անսպառ է ու անվերջ
23:20 Գյումրիի Անի թաղամասում փողոցաշինությունը 5 տարի է` ձգձվում է. 37 փողոց կմնա փոսալցման հույսին
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան