Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:00 14-03-2025

Խաղաղության պայմանագրում ինչ-որ գաղտնիքներ կան, դրա համար չեն հրապարակում․ հարցում

Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայամանագրի հարցում։

Եվ չնայած, երկու կողմերը հաստատել են «խաղաղության պայմանագրի» կնքման փաստը, սակայն դրա տեքստը մինչ այժմ չի հրապարակվել։

Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ դա կհրապարավի համաձայնագրի տեքստը, առանց ժողովրդի ոչինչ չի արվի, սակայն մինչ այժմ այն չի հրապարակվել։ Այդ տեքստն անգամ անհասանելի է ընդդիմադիր պատգամավորների համար։ Եվ ինչպես Արցախի հարցը ցույց տվեց, Նիկոլ Փաշինյանն ասում է մեկ բան, անում է այլ բան, քանի որ այդ հարցում էլ խոստացել էր ոչինչ չանել առանց ժողովրդի։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ինչո՞ւ խաղաղության պայմանագրի տեքստը չի հրապարակվում, չնայած Նիկոլ Փաշինյանը հակառակն էր պնդում։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ խաղաղության պայմանագիր չկա։

«Ինձ համար շատ զարմանալի էր «միջանցքի» տրամադրումը, որովհետև մի»,-պատասխանեց քաղաքացիներից մեկը։ ժամանակ ասում էր՝ դեմ եմ, դեմ եմ, բայց ես պայմանագրի կետերը երբեք էլ չեմ լսել»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չպետք է անհանգստանալ։
«Կհրապարակվի, մի էդքան բան արեք»,- նշեց նա։

Հարցվածներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանն ինչ ուզում է՝ անում է։
«Ինձ պետք ա նրա հրապարակումը։ Ինչ մտածում ա, դա էլ անում ա, գլուխ ունի, որ դրել են էնտեղ »,- ասաց նա։

«Երևի ինչ-որ գաղտնիքիներ կան, որ չեն կարող ասել»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող

Ձեզ գուցե հետաքրքրի