copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:18 13-03-2025

Սա ոչ թե խաղաղության, այլ աղետի պայմանագիր է. Դավիթ Ջամալյան

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը շեշտում է՝ տեղի ունեցող գործընթացները Հայաստանի համար մեծ աղետ են բերելու, հատկապես՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու պարագայում։

«Սա ոչ թե խաղաղության, այլ աղետի պայմանագիր է, այն իր հետ Հայաստանի գլխին աղետ է բերելու։

Փաստորեն հայ ժողովրդի թիկունքում հերթական դավադրությունն է գլուխ բերվել՝ Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունների ձեռքով։ Ադրբեջանի պահանջը՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ, իշխանությունները կատարում են, և այդ պահանջը կբավարարվի հերթական կամ արտահերթ ընտրություններից անմիջապես հետո։

Իշխանություններին ժամանակ է անհրաժեշտ նոր Սահմանադրության տեքստը կազմելու համար»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Դավիթ Ջամալյանը։

Նա հիշեցրեց օրերս «Գելափ» ընկերության անցկացրած հարցման արդյունքները, որով հասարակության մեծ մասը դեմ է արտահայտվել երկրում Սահմանադրությունը փոխելու հանրաքվե անցկացնելուն։
Հետևաբար, եթե այսօր հարցը դրվի հանրաքվեի, այն կտապալվի, ուստի այդ ամենն իշխանությունը կկազմակերպի միայն այն բանից հետո, երբ հերթական կամ արտահերթ ընտրություններում վերարտադրվի։
«Սա առաջին սցենարն է՝ վերարտադրվելուց հետո իշխանությունը ողջ ներուժը գործի կդնի, որպեսզի կեղծի հանրաքվեն։

Կա նաև երկրորդ սցենարը՝ մինչև ընտրություններն Ադրբեջանը գնա ռազմական էսկալացիայի, և արցախյան ողբերգության սցենարը կրկնվի՝ լայն էսկալացիայի արդյունքում ստանա այն, ինչ վաղուց երազում է՝ «միջանցք»։

Իսկ դրանից հետո արդեն հասարակությանը կպարտադրեն Սահմանադրության հանրաքվեն և դա կդարձնեն միակ այլընտրանքը խաղաղություն հաստատելու համար»,- շեշտեց ռազմական փորձագետը։
Նա ընդգծեց՝ տվյալ պարագայում պետք է տրվել կա՛մ ինքնախաբեության և հավատալ անհավատալիին, կա՛մ սթափ լինել ու կանխել աղետը։

«Այդ պայմանագիրը Հայաստանի համար նշանակում է պետականության կորուստ, տնտեսական էքսպանսիա, արտագաղթ, ինչը նշանակում է, որ Հայաստանում հայերը 5-10 տարի անց դառնալու են փոքրամասնություն։
Երբ Հայաստանում իշխանությունը փոխվի, կարելի է ինչ-որ բաներ փոխել, գտնել լուծումներ, և որքան շուտ փոխվի, այնքան հեշտ կլինի աղետը կանխել»,- նշեց Դավիթ Ջամալյանը։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում