copy image url
Ավելին Արտաքին 1 տարի առաջ - 11:15 13-03-2025

L’Oreal-ը հետ է կանչում Effaclar Duo-ն ԱՄՆ-ից քաղցկեղածին լինելու պատճառով․ Bloomberg

L’Oreal SA-ն ԱՄՆ-ում հետ է կանչել իր La Roche-Posay ապրանքանիշի անվան ներքո վաճառվող Effaclar Duo ակնեի բուժման բոլոր խմբաքանակները՝ կապված բենզոիլի, որը հայտնի քաղցկեղածին է, հնարավոր առկայության հետ։ Այս մասին գրում է Bloomberg-ը։

Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ անկախ լաբորատորիաներից Valisure-ը հայտնաբերել է, որ բենզոիլ պերօքսիդ պարունակող ակնե բուժող միջոցները կարող են պարունակել բենզոլ: Effaclar Duo-ն պարունակում է 5.5% բենզոիլ պերօքսիդ, որը որոշ պայմաններում, ինչպիսիք են բարձր ջերմաստիճանը կամ ուլտրամանուշակագույն ճառագայթումը, կարող է վերածվել բենզոլի։

L’Oreal-ը, համագործակցելով ԱՄՆ Սննդի և դեղերի վարչության (FDA) հետ, որոշել է կանխարգելիչ նպատակներով հեռացնել այս ապրանքը շուկայից։ Ընկերությունը նախատեսում է շուտով ներկայացնել Effaclar Duo-ի նոր և բարելավված բանաձևը։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը