Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 20:31 21-05-2022

Հայ ժողովուրդը նրան ասել է, որ նա Հայաստանը զիջումների տանելու մանդատ չունի․ Վարդևանյանը՝ Փաշինյանին

«Մեր շարժումը հասել է այն կետին, որ արդեն ամեն օր համոզվում ենք, թե ովքեր են պաշտպանում այստեղ գտնվող իշխանությանը՝ թուրքերը»։ Այս մասին քայլերթով կառավարական առանձնատան դիմաց հասնելուց հետո ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Դեռ 1992 թ․, երբ վիճակը շատ ավելի ծանր էր, քան հիմա, այն ժամանակվա իշխանությունները՝ Գերագույն Խորհուրդը, ընդունեց հայտարարություն, որ ոչ մի իշխանություն իրավունք չունի Արցախի կարգավիճակի հարցում ինչ-որ նշաձող իջեցնելու։ ՉԻ կարող։

Այս իշխանությունները, այստեղ գտնվող պաշտոնյան պետք է գիտակցի, որ հայ ժողովուրդը իրեն ասել է, որ ինքը մանդատ չունի Հայաստանը զիջումների տանելու, Արցախը զիջումների տանելու։ Մեր գործողությունները, որ սկսել ենք, ունեցել ենք մեկ նպատակ․ դա Հայաստանի ու Արցախի իրական շահն է, Հայաստանի ու Արցախի ամրությունն է, պաշտպանությունն է»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի