copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 12:09 11-03-2025

Սահմանագոտում մեծ դրոշի փոխարեն փոքր դրոշ են տեղադրել

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է․

«Սահմանագոտում մեծ դրոշի փոխարեն փոքր դրոշ են տեղադրել

Տավուշի սահմանագոտու բնակիչները լրագրողիս դժգոհել են, որ Ադրբեջանի հետ սահմանագոտում, Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածում, ճանապարհի եզրի բլրին նախկին մեծ դրոշի փոխարեն զինվորականները տեղադրել են չափերով փոքր դրոշ, որը հարիր չէ դրոշակաձողի մեծ բարձրությանը։ Սահմանի այդ հատվածում ադրբեջանցիները չափերով մեծ դրոշներ են տեղադրել, որոնք տեսանելի են շատ հեռվից։ ՊՆ-ն ֆինանսական միջոցներ չունի՞ այդտեղ չափերով մեծ դրոշ տեղադրելու համար, թե փոքր դրոշը տեղադրել են Նիկոլ Փաշինյանի հռչակած «Խաղաղության խաչմերուկի» տրամաբանության շրջանակներում, որպեսզի ՀՀ դրոշի մեծ չափը ադրբեջանցիներին չջղայնացնի»։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
23:50 Խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը կարող է ունենալ աթոռներ, բայց ոչ երբեք՝ ժողովրդի վստահությունը