Օրակարգ․ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու դեպքում Հայաստանը կանլրջանա․ Արամ Օրբելյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը միջազգային իրավունքի մասնագետ, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր Արամ Օրբելյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Արամ Օրբելյանի հետ զրուցել ենք ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հրաժարականի, դրա պատճառների, Ադրբեջանի դեմ միջազգային ատյաններում ներկայացված հայցերից հրաժարվելու հետևանքների, Հայաստանում նոր Սահմանադրության ընդունման կեղծ օրակարգի, «Մարտի 1»-ի վերաբացված գործի շրջանակներում ընթացող դատավարության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Արամ Օրբելյանը համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու դեպքում Հայաստանը կանլրջանա։ «Այս պահին բավականին հասունության մակարդակի հասած գործերը, որոնցով Ադրբեջանն արդեն իսկ խախտել է միջազգային դատարանի որոշումները, մենք փաստացի կհրաժարվենք էտ ամեն ինչից։ Անլրջացնելը դա այն ամենափոքր կտորն է, որովհետև ցանկացած նորմալ իշխանության դեպքում կարձանագրվի, որ նախորդները եղել են անլուրջ, և նրանց քաղաքական գործիքը եղել է «ինձ գժի տեղ կդնեմ ձևակերպումը»։ Բայց, բացի դրանից, մենք լրջագույն խնդիրներ կունենանք իրավական արգումենտացիայի դաշտում։ Կրկնում եմ՝ դա անհնար չի դարձնում, բայց բավականին բարդացնում է»։

Անդրադառնալով «Մարտի 1»-ի վերաբացված գործին՝ Արամ Օրբելյանը համոզմունք հայտնեց, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է վերջնականապես արդարացվի։

Մանրամասները՝ դիտեք հարցազրույցում․

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի