Խցանումն անցնում է 1 կմ-ն․ Երևանում փողոցը փակել են, բայց հասկանալի չէ՝ ինչու
Oragir.News-ի ընթերցողներից մեկն այսօր առավոտյան լուսանկարներ է տրամադրել՝ ահազանգելով, որ Երևանում՝ Աճառյան - Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկում, երթևեկությունը կաթվածահար է։
Նրա խոսքով պատճառը նշված ճանապարհը կիսով չափ փակելն է, ուրբաթ օրվանից փակել են, բայց թե ինչ աշխատանքներ են կատարվում, ոչ տեսանելի է, ոչ էլ աշխատողղներ են երևում։ Իսկ խցանումն էլ երբեմն նույնիսկ անցնում է 1 կիլոմետրը։