copy image url
Միտք 4 տարի առաջ - 22:07 18-06-2022

Պարզ ու հասկանալի․ հրեական ավանդազրույց

Հրեաները դիմում են ռաբբիին.

- Ասա մեզ, ռաբբի՛, ինչո՞ւ մենք հայրենիք չունենք:

- Օ՜, արդեն իսկ լավ է, որ դա սկսել է ձեզ մտահոգել: Բարի,- ասում է ռաբբին,- վաղը ամենքդ մեկ շիշ օղի վերցրած կգաք սինագոգի բակ, ու ես ձեզ կբացատրեմ:

Հաջորդ օրը, դիմելով սինագոգի բակում հավաքված մարդկանց, ռաբբին հարցնում է.

- Խնդրանքս կատարե՞լ եք:

- Այո՛, ռաբբի՛, բերել ենք,- լսվում է այս ու այն կողմից:

- Հրաշալի է,- ասում է ռաբբին և սկսում հրեաների բերած շշերի պարունակությունը դատարկել մեծ կաթսայի մեջ: Ապա շերեփով խառնելուց և գավի մեջ լցնելուց հետո այն հրամցնում է առաջին իսկ պատահածին:

- Հապա համտեսիր…Կարո՞ղ ես ասել, թե ինչ էր…

- Ռեբե՛, հոգի ունեմ Աստծուն տալու, չեմ ստի` ջուր էր…

- Ջուր էր, չենք ստի,- գավի պարունակությանը ծանոթանալուց հետո խոստովանում են բոլորը:

- Հիմա հասկացա՞ք, թե ինչու հայրենիք չունեք ,- ասում է ռաբբին ու հավելում,- բոլորդ էլ մտածում էիք, թե ձեր բերած ջուրը մյուսի բերած օղու մեջ չի երևալու…

Ամենից շատ դիտված

19:00 Վարդավառի ջրից՝ քրեական վարույթ. ինչ պատիժ է սպասվում ռուս բլոգերին
20:39 Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերված տղան ազգությամբ ռուս է. ՔԿ
22:56 Շախմատի Եվրոպայի մինչև 18 տ. առաջնությունում ՀՀ թիմը հաղթել է Իսրայելի թիմին
16:49 Այլևս հնարավոր չէ երեխա ունենալ Պավել Դուրովի դոնորական սերմի միջոցով
12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
19:43 Կիևը, Արևմուտքի աջակցությամբ, ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները. ՌԴ ԱԳՆ
21:19 Ռոմանոս Պետրոսյանը 6 ամսում ՀԷՑ-ից ստացել է մոտ 26 միլիոն դրամի աշխատավարձ
23:15 Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
17:24 Մարդիկ դիմացինի հաջողությունից հիստերիայի մեջ են հայտնվում․ ինչու է բարկացել Էվելինան
17:50 Ժամանակին հենց այդ ձուկն էր հայերին փրկում, հիմա վա՞տը դարձավ. հարցում