Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:09 10-03-2025

Փաշինյանը հայ ազգին ատում է, բոլոր կողմերին նեղություն է տալիս․ տնտեսվարող

«Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը խոստացել էր, որ շուտ-շուտ հանդիպումներ կկազմակերպի, քննարկումներ կլինեն, առաջարկներ կանեն, բայց դեռ դրական քայլ չենք տեսել, ուստի նորից ակցիա ենք իրականացնում»,- կառավարության մոտ կազմակերպված բողոքի ակցիային լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսվարող Կարինե Գևորգյանը։

Նրա խոսքով՝ տպավորություն է, թե Նիկոլ Փաշինյանն ուղղակի ատում է հայ ազգին, քանի որ ոչ միայն տնտեսվարողներին, այլ բոլորին է «նեղություն պատճառում»․ «Հայաթափություն է լինելու, դատարկվելու է Հայաստանը: Մի քիչ մարդիկ սկսեցին աշխատել, նորից ուզում է նեղի, որ դուրս գան:

Այս երկրում հնարավոր չի իրենց տեռորով աշխատել: Մենք պահանջում ենք հանդիպում միայն Նիկոլ Փաշինյանի հետ, որովհետև ոչ մեկը ոչ մի արձագանք չի տալիս»:

Նրա խոսքով՝ տնտեսվարողներից շատերը 10 տարվա ապրանք ունեն։ Այդ ապրանքը բերել են, մաքսազերծել են, ԱԱՀ-ն վճարել են և ապրանքը չի վաճառվել։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

19:00 Վարդավառի ջրից՝ քրեական վարույթ. ինչ պատիժ է սպասվում ռուս բլոգերին
20:39 Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերված տղան ազգությամբ ռուս է. ՔԿ
16:49 Այլևս հնարավոր չէ երեխա ունենալ Պավել Դուրովի դոնորական սերմի միջոցով
22:56 Շախմատի Եվրոպայի մինչև 18 տ. առաջնությունում ՀՀ թիմը հաղթել է Իսրայելի թիմին
19:43 Կիևը, Արևմուտքի աջակցությամբ, ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները. ՌԴ ԱԳՆ
21:19 Ռոմանոս Պետրոսյանը 6 ամսում ՀԷՑ-ից ստացել է մոտ 26 միլիոն դրամի աշխատավարձ
23:15 Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
14:02 Դերասան Լևս Դավթյանն ու Սոնա Հակոբյանը սպասում են իրենց առաջնեկին
17:24 Մարդիկ դիմացինի հաջողությունից հիստերիայի մեջ են հայտնվում․ ինչու է բարկացել Էվելինան