copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:38 09-03-2025

Գյումրին դարձնելու ենք Հայաստանի ամենաիրադարձային քաղաքը. Ռուբեն Մխիթարյան

Գյումրիում պետք է ստեղծել իրադարձությունների այն քանակությունը, որ մարդիկ ցանկություն ունենան գան Գյումրի և մասնակցեն դրանց: Այս մասին Արմքոմեդիի եթերում ասել է Գյումրու քաղաքապետի թեկնածու, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը՝ անդրադառնալով քաղաքի զարգացման իր տեսլականին:

«Մենք մտածել են վեցուկես ամիսների ընթացքում իրականացնել 10 միջոցառում, որ մարդիկ ցանկություն ունենան գալ և մասնակցել: Դրանք մտածել ենք այնպես, որ այդ միջացառումները տևեն ոչ թե 1 օր, այլ մեկնարկեն ուրբաթ օրվանից և տևեն 3 օր: Այսինքն, տարվա ընթացքում առնվազն մեկ ամիս նման միջոցառումներ են լինելու, որը, բնականաբար, օգուտ է բերելու և հյուրանոցներին, և ռեստորաններին, և ընդհանրապես, քաղաքին: Մենք ստեղծելու են փառատոնային ֆոնդ, որ ներքո հավաքվելու են բազմաթիվ ներդրողներ: Այդպես, Գյումրին դարձնելու ենք Հայաստանի ամենաիրադարձային քաղաքը: Քանի որ Գյումրին սպորտային և իհարկե, մշակութային քաղաք է, մենք այդ իրադարձությունների մեջ միահյուսելու ենք և սպորտը, և մշակույթը, և մեր ավանդույթները՝ դրան տալով ժամանակակից փաթեթավորում»,- ասաց Մխիթարյանը:

Անդրադառնալով քաղաքի ասֆալտապատման վերաբերյալ հարցին, Մխիթարյանը նշեց, որ դա ընթացիկ ծրագիր է:

«Գյումրին ասֆալտապատման խնդիր չունի, քաղաքը ասֆալտապատվելու է, դա եթե իշխանությունը փորձում է ներկայացնել որպես մեծ լավություն, ապա դա կեղծիք է և դուտ: Գյումրու ասֆալտապատումն արվում է 2016 թվականի ՎԶԵՊ-ից վերցված վարկով, դրա թղթաբանությունը տևեց երկու տարի, և երբ Նիկոլը եկավ իշխանության, սկսեցին ներկայացնել, թե իբր Նիկոլը բերեց ասֆալտապատեց Գյումրին»,- նշեց նա:

Ամենից շատ դիտված

19:00 Վարդավառի ջրից՝ քրեական վարույթ. ինչ պատիժ է սպասվում ռուս բլոգերին
20:39 Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերված տղան ազգությամբ ռուս է. ՔԿ
22:56 Շախմատի Եվրոպայի մինչև 18 տ. առաջնությունում ՀՀ թիմը հաղթել է Իսրայելի թիմին
16:49 Այլևս հնարավոր չէ երեխա ունենալ Պավել Դուրովի դոնորական սերմի միջոցով
12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
19:43 Կիևը, Արևմուտքի աջակցությամբ, ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները. ՌԴ ԱԳՆ
21:19 Ռոմանոս Պետրոսյանը 6 ամսում ՀԷՑ-ից ստացել է մոտ 26 միլիոն դրամի աշխատավարձ
23:15 Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
17:24 Մարդիկ դիմացինի հաջողությունից հիստերիայի մեջ են հայտնվում․ ինչու է բարկացել Էվելինան
17:50 Ժամանակին հենց այդ ձուկն էր հայերին փրկում, հիմա վա՞տը դարձավ. հարցում