Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին Միտք 1 տարի առաջ - 13:23 09-03-2025

Ցեղասպանությունը Թուրքիայի համար հարցեր լուծելու ամենահաճախ կրկնվող պրակտիկան է. պատգամավոր

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ներխուժումները, ռմբակոծությունները, պատերազմներն այն գործիքներից են, որոնք տարբեր պետություններ կիրառում են խնդիրներ լուծելու համար։ Սակայն ամեն երկիր չէ, որ ցեղասպանությունն օգտագործում է որպես պետական քաղաքականության գործիք։

Թուրքիայի դեպքում ցեղասպանությունը ոչ թե ծայրահեղ, այլ սովորական, բազմիցս կիրառված գործիք է։ Այդ պետության հիմնարար մոտեցումը հետևյալն է՝ չկան բնիկ ժողովուրդներ, չկա խնդիր։ Ամեն անգամ, երբ Թուրքիան բախվել է «խնդրի»՝ դա լուծելու ուղին եղել է բնաջնջումը։

Մեզ փորձում են համոզել, որ եթե այլևս չհիշենք Հայոց ցեղասպանության մասին, Թուրքիան չի հարձակվի մեզ վրա, չի փորձի նոր ցեղասպանություն իրականացնել։ Բայց եթե «հիշողությունն է թշնամանքի պատճառը», ապա ինչի՞ մասին էին հիշում Սիրիայի ալևիները, որ այսօր ցեղասպանվում են ուղիղ եթերում։ Ինչի՞ մասին էին խոսում եզդիները, որի հետևանքով նրանց նույնպես ենթարկեցին ցեղասպանության։ Կամ ի՞նչ էին հիշում ասորիները, հույները, բոլոր նրանք, ովքեր դարձել են Թուրքիայի ցեղասպանական քաղաքականության զոհ։

Խնդիրը հիշողությունը չէ։ Խնդիրը Թուրքիայի՝ պետական փիլիսոփայությունն է, որի հիմքում ընկած է կայսերապաշտական, նվաճողական, ցեղասպանական մոտեցումը։ Ցեղասպանությունը Թուրքիայի համար երբեք անընդունելի մեթոդ չի եղել, այն հարցեր լուծելու ամենահաճախ կրկնվող պրակտիկան է։

Հենց այս իրականության պայմաններում է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը վերածվում է ոչ միայն պատմական արդարության վերականգնման պայքարի, այլև անվտանգային վահան է դառնում բոլոր այն ժողովուրդների համար, որոնք Թուրքիան դիտարկում է որպես «խնդիր»։

Թուրքիայի կողմից ցեղասպանության ենթարկված բոլոր ազգերը պետք է հասնեն այն կետին, որտեղ Թուրքիան պարտադրված առերեսվի իր պատմությանը ու վերջնականապես հրաժարվի այդ գործիքակազմի կիրառումից։

Հակառակ դեպքում Թուրքիան է հասնելու նրան, որ այս տարածաշրջանում այդ բոլոր ժողովուրդները պարզապես այլևս գոյություն չունեն»։

Ամենից շատ դիտված

17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
23:43 Իրավիճակը ՔՊ շտաբի մոտ. նախնական տվյալներով՝ Փաշինյանի ուժը հաղթում է. ՈւՂԻՂ
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին