Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:50 09-03-2025

Ադրբեջանն ավելի ագրեսիվ է դարձել, ակնհայտ է՝ այդ ծավալների թողունակությամբ գազատարը միայն Նախիջևանի համար չէ․ ադրբեջանագետ

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը, 168․am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանում փաստացի պատանդ պահվող մեր հայրենակիցներին ու նրանց դեմ մեկնարկած շինծու «դատավարական» գործընթացներին՝ շեշտեց․

«Հանրային արձագանքներ հնչեցնելիս՝ պետք է հասկանալ մեկ պարզ բան՝ Բաքվում տեղի ունեցող այդ ողջ գործընթացն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ, ու անգամ Ադրբեջանի, այսպես կոչված, դատախազության, այսպես կոչված, մեղադրական եզրակացության մեջ պարզ տեքստով գրված է, որ սա ՀՀ-ի դեմ է»։

Ըստ նրա՝ «դատավարության» կցկտուր հատվածներից ու տեղեկություններից անգամ պարզ է դառնում, որ Ադրբեջանը փորձում է խեղել Արցախյան հակամարտության էությունը։

«Բայց այստեղ կարևոր է այն իրողությունը, որ եթե Ադրբեջանն իրականում մեր գերիների կամ ՀՀ ցանկացած այլ հայրենակցի հետ կապված ունենար իրական գործ, իրական ապացուցողական բազա, իրական հնարավորություններ, ապա պետք է շահագրգռված լիներ միջազգային դատարաններում դրանց առաջքաշմամբ։ Մինչդեռ մեզ հայտնի է չէ՞, որ Ադրբեջանը ցանկանում է՝ միջազգային դատարաններից հայցերը հետ քաշվեն, որովհետև իրավական ու քաղաքական տիրույթում ամբողջ ապացուցողական բազան Հայաստանի ձեռքում է»,- հավելեց փորձագետը։

Հարցի բարոյական կողմին անդրադառնալով՝ Տաթևիկ Հայրապետյանը նկատեց, որ չպետք է Բաքվում պահվող մեր հայրենակիցների հարցը դիտարկվի անձնական ընկալումների, քմահաճույքների տիրույթում, իսկ եթե նրանցից ինչ-որ մեկն էլ իր կառավարման ընթացքում արել է քայլեր, որոնք ճակատագրական են դարձել, ապա դրա քննման գործընթացը բացառապես մեզ պետք է պատկանի։ Նա շեշտեց, որ դա առաջին հերթին ազգային արժանապատվության հարց է։

Կսթափեցնի՞ արդյոք հայ հասարակությանը Ռուբեն Վարդանյանի ահազանգ-ուղերձը՝ մեր մյուս հարցադրմանն ի պատասխան էլ՝ փորձագետը վստահեցրեց․
«Ով որ պետք է սթափվեր, սթափվել է վաղուց, ով հասկանում էր, վաղուց արդեն հասկացել է․ ամեն ինչ արդեն այնքան պարզ ու անթաքույց է դարձել, որ եթե առաջ կային խմբեր ու մարդիկ, որոնք իլյուզիաներ ունեին Փաշինյանի կառավարման հետ կապված, վաղուց այդ իլյուզիաներն ի չիք են դարձել։ Ավելին՝ ակնհայտ է, որ իր ձեռնարկած ողջ գործընթացը՝ միակողմանի զիջումներով խաղաղություն կառուցելու ամբողջ քաղաքականությունը, ձախողված է։

Այս հարափափոխ աշխարհում այսօր Ադրբեջանն ավելի ագրեսիվ ու վտանգավոր է դարձել, և այն բացառիկ ու կարևոր լծակները, որն ունի Հայաստանը նաև Սփյուռքում մեր տարբեր ազդեցիկ հայրենակիցների միջոցով, չի կիրառվում՝ նոր իրողություններին հարմարվելու և դրանք ի շահ Հայաստանի օգտագործելու համար»։

Տաթևիկ Հայրապետյանին խնդրեցինք անդրադառնալ նաև օրերս Ալիևի Թուրքիա կատարած այցին և այցի շրջանակում տեսակապի ձևաչափով Իգդիր-Նախիջևան գազատարի բացման արարողությանը հաջորդած հայտարարություններին, որոնցով անթաքույց ի ցույց էր դնում Հայաստանի հանդեպ իր տարածքային հավակնությունները։

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել