Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 12:33 07-03-2025

ԱԺ փոխնախագահը առաջարկել է փոխել ծխախոտի վաճառքի տարիքը

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել.

«Խնդրում եմ ձեր կարծիքը ծխախոտի վաճառքի տարիքը 18-ի փոխարեն 21 տարեկան դարձնելու իմ առաջարկի մասին։

Հայկական բանակում, համալսարաններում, կրթօջախներում ծխախոտի օգտագործման բացառումը երիտասարդության և հասարակության մտավոր ու ֆիզիկական առողջ զարգացման գրավականներից է։

Խնդրում եմ անպայման գրել Ձեր կարծիքն այս հարցի վերաբերյալ, որն ազդեցություն կունենա հարցի հետագա քննարկումների ընթացքում»։