copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:33 07-03-2025

Արտակարգ դեպք՝ Շիրակում․ Մարալիկի միջնակարգ դպրոցից տնտեսվարը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Անիի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Գլխի գագաթային հատվածի ջնջխված, կտրված վերք» ախտորոշմամբ «Մարալիկ» առողջության կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Շիրակի մարզի բնակիչ 75-ամյա Սարգիս Պ․-ն է, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 13։00-ի սահմաններում է Մարալիկի Ինդրա Պողոսյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի բակում տանիքի սառցե բեկորները պոկվելու և գլխին ընկնելու հետևանքով:

Գ․ Շամշյանի տեղեկություններով Սարգիս Պ․-ն աշխատում է թիվ 1 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ում, որպես տնտեսվար։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
22:44 Եթե պայմանագիրը միակողմանի խզվի, ՌԴ–ն ՀՀ–ից հատուցում պահանջելու իրավունք կունենա. ռուս նախարարը՝ Փաշինյանի հայտարարության մասին
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
23:32 Եվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել
09:00 Ինչ է առաջիկայում ճոճելու Վիլեն Գաբրիելյանը
19:06 Նոր Հաճնի կամրջի տակ՝ գետի ափին, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին
20:54 «Այլընտրանք» փնտրում են list.am-ո՞ւմ. Փաշինյանի հայտարարության հետքերով. քաղաքագետ
17:06 Հրապարակվել են այրված Wildberries-ի լոգիստիկ կենտրոնի կադրերը. Զելենսկին հաստատել է հարվածների պատասխանատվությունը