Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:00 06-03-2025

Եղիշե Կիրակոսյանի անվան հետ է կապվելու խայտառակ հետքայլը

Մարտի 5-ին լուր տարածվեց, որ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ազատման դիմում է գրել։ Այս լուրը մեծ իրարանցում առաջացրեց, դառնալով հանրային քննարկման թեմա։ Առաջ են քաշվում տարբեր վարկածներ և կանխատեսումներ։ Ոմանք հիշում են նրա անցյալի փառավոր, ոմանք՝ խայտառակ դրվագները։

Ինչո՞ւ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հիմա ազատվեց աշխատանքից։

Ենթադրյալ պատճառն այն է, որ Հայաստանն առաջիկայում հրաժարվելու է Ադրբեջանի դեմ հայցերից։ Միջազգային հայցերի հետկանչը խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերից է։ ՔՊ-ական իշխանությունը փոխադարձության սկզբունքով դեմ չէ այս լուծմանը։ Ադրբեջանը պահանջում է միակողմանի լուծում։ Եվ այս պարագայում գլխավոր գործող անձը լինելու է Եղիշե Կիրակոսյանը, որը ստիպված է լինելու հանրությանը պարզաբանել, թե ինչու է իր ձեռքով ջուրը գցում տարիներով կատարված աշխատանքը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը մարդկության դեմ հանցագործություններ է կատարել, Արցախում շրջափակում և էթնիկ զտում իրականացրել։ Այս փաստերով է Եղիշե Կիրակոսյանի գրասենյակը հայցեր ներկայացրել միջազգային դատարաններ։ Եվ հիմա հայտնի իրավաբանի համար խայտառակ պարտություն կլինի, եթե նա իր ձեռքով հետ վերցնի իր կազմած հայցերը։ Իրավաբանական համայնքի մի մասը սա դավաճանություն է որակելու, քանի որ հանրությունը հույս ունի, որ արդարությունը միջազգային ատյաններում կվերականգնվի ու Ադրբեջանը մեղավոր կճանաչվի Արցախի, Հայաստանի, արցախցիների, մարդկության դեմ կատարած ակնհայտ հանցագործությունների համար։

Հետևաբար՝ այս մեծ խայտառակությունից, հայցերը հետ վերցնելու պատասխանատվությունից, դավաճանության մեջ կասկածվելուց խուսափելու համար էլ նա ազատման դիմում է գրել, որ իր անունը չառնչվի ամոթալի գործընթացին։ Մադիկ նրան այսուհետև, հավանաբար, կհիշեն, թե ինչպես էր հերոսաբար պաշտպանում արցախցիների, Հայաստանի իրավունքները միջազգային ատաններում։ Սակայն կարող են հիշել նաև բաներ, որոնք պատիվ չեն բերել իրավաբանին՝ նախքան հայցերի հետկանչի խայտառակ թեման։

Չնայած՝ նա 2008-2012-ը եղել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնականը, 2012-2014-ին ՀՀ արդարադատության փոխնախարար, 2018-ի նոյեմբերից ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, սակայն նա հանրային ուշադրության թիրախում հայտնվել է 2021-ին, ԵՊՀ-ում հակասահմանադրական որակված գործընթացների ժամանակ։ 2021-ին նախարար Ռուստամ Բադասյանը «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի 3 անդամից կազմված ժամանակավոր խորհուրդ է նշանակում, ներգրավելով փոխվարչապես Մհեր Գրիգորյանին, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին և Եղիշե Կիրակոսյանին։ Այս երեքով ակադեմիական աշխարհում անհայտ Հովհաննես Հովհաննիսյանին ԵՊՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար են դարձնում։ Փորձագետների կարծիքով՝ չի կիրառվել ռեկտորի ընտրության կանոնակարգի դրույթները, նաև Սահմանադրության սահմանված «Բուհական ինքնավարության և ակադեմիական ազատությունների մասին» դրույթը ոտնահարվել է կոպիտ ձևով։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ ԵՊՀ-ն ոչ լեգիտիմ կառավարիչ ունի ներկայում։ Առաջին անգամ Եղիշե Կիրակոսյանը հանրային հանդիմանանքի լուրջ թիրախ է դարձել այս ամոթալի գործընթացի արդյունքում։

Ադրբեջանի դեմ հայցերը հետ վերցնելու պատասխանատուն նույնպես Եղիշե Կիրակոսյանն է լինելու, անկախ ազատման դիմում գրելուց։ Ենթադրելի է, որ նա դիմում գրելուց առաջ արդեն նախապատրաստել է ամեն ինչ, որ իրեն փոխարինողը դժվարություն չունենա գործընթացն ավարտին հասցնելու հարցում։

Պարզ ասած՝ հանրությունը նրա անվան հետ է կապելու հայցերը հետ վերցնելու խայտառակ պարտությունը, նրան են հանդիմանելու այս հետքայլի համար։ Հանրային այս պատկերացումը խոչընդոտելու է, որ Եղիշե Կիրակոսյանին դրական բաներով հիշեն։ Եղիշե Կիրակոսյանը պարզապես դժվարանալու է արդարության վերականգնման վերջին հույսը կորցրած մարդկանց աչքերի մեջ նայել։ Իսկ իրավաբանական համայնքն ավելի զգուշավոր է վերաբերվելու Նիկոլ Փաշինյանի գործնական առաջարկներին, քանի որ հասկանալու է, որ ինչքան էլ տաղանդավոր ու փորձառու լինես, ՔՊ-ական իշխանության հետ գործակցության արդյունքում խայտառակվելու մեծ ռիսկ կա։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
22:53 Փաշինյանի նոր ռազմավարությունը. Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը ջախջախել
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
23:02 Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել Կարապետյան
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
10:32 Գյումրիում զանգվածային ձերբակալություններ են
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը