copy image url
Ներքին 1 տարի առաջ - 00:08 06-03-2025

Վաշինգտոնում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ կազմավորմանը նվիրված միջոցառում

Ս․թ․ մարտի 4-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին ամերիկյան կողմից մասնակցում էր Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Մայքլ Վեներդին։ Հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
|
Միջոցառմանը ելույթներով հանդես եկան փոխդեսպան Արմեն Տեփանյանը և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Հրայր Գեղամյանը։

Միջոցառմանը մասնակցեցին ԱՄՆ-ում հավատարմագրված դեսպանությունների ռազմական կցորդները, Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի թեմական պատվիրակ Վիգեն արքեպիսկոպոս Հայկազյանը և եկեղեցու հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Կարապետյանը, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչները։

Միջոցառմանը հետևեց հյուրերի համար կազմակերպված ընդունելություն։