Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:30 05-03-2025

Բնակարան, ավտոմեքենա, 11 մլն եկամուտ․ ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանի ունեցվածքը

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին ներկայացնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ունեցվածքի այն մասը, որը տեղ է գտել նրանց հայտարարագրերում։

Այսօր ուսումնասիրել ենք ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանի 2023 թվականի հայտարարագիրը։

Որպես անշարժ գույք՝ Հակոբյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում, որը նա գնել է 2019 թվականի մարտի 22-ին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։

Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 2015 թվականի արտադրություն HYUNDAI մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2021 թվականի դեկտեմբերի 17-ին։ Տարեվերջին այս մեքենան նույնպես պահպանվել է։ ՔՊ-ական պատգամավորը ունի նաև 33․100․000 դրամ փոխառություն՝ Արմ Կոնստրակտ ՍՊԸ-ում։

Տարեվերջին այս փոխառությունը նույնությամբ պահպանվել է։ Հասմիկ Հակոբյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 1 մլն 835․057 դրամ, տարեվերջին՝ 2 մլն 579․376,2 դրամ։

Բացի այդ, նա ունեցել է 500 հազար դրամ, որը տարեվերջին կազմել է 850 հազար դրամ։ Իշխանական պատգամավորի տարեկան եկամուտները կազմել են 11 մլն 563․453 դրամ, որից 9 մլն 782․520 դրամը Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է, 1 մլն 726․478 դրամը՝ ՀՀ Ֆինանսների նախարարությունից ստացած այլ եկամուտը, 54․455 դրամն էլ՝ Ամերիա բանկին տրված փոխառությունների դիմաց ստացված փոխառությունը։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 40 մլն 992․440 դրամ։ ՔՊ-ական պատգամավորն իր եկամուտներից 5 մլն 984․957 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղվախ վճարումներին։

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում