copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:38 05-03-2025

ՀՅԴ-ն չի մասնակցի Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին

Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը չի մասնակցի Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին:

ՀՅԴ Գյումրիի կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ՀՅԴ-ն ընտրական հանձնաժողովներում իր ներկայացուցիչների միջոցով վերահսկելու է ընտրությունների ընթացքը՝ արդար և թափանցիկ գործընթաց ապահովելու նպատակով:

«Մարտի 30-ին Գյումրիում կայանալիք ավագանու ընտրություններն անցկացվում են Հայաստանում շարունակվող քաղաքական ճգնաժամի և առկա մարտահրավերների պայմաններում։ Այս ընտրությունները կարևոր են ոչ միայն Գյումրիի կառավարման տեսանկյունից, այլև որպես պայքարի ևս մեկ հարթակ, իշխանության վերարտադրությունը կանխելու և ազգային շահերը պաշտպանելու համար։

Այս պայմաններում ՀՅԴ-ն ի սկզբանե կարևորել է Գյումրիում միասնական ընդդիմադիր ցանկով հանդես գալու անհրաժեշտությունը։

Նախընթաց շրջանում այս ձևաչափը կյանքի կոչել չհաջողվեց, ուստի Գյումրիի ՀՅԴ կոմիտեն նպատակահարմար չի համարում առաջիկա ավագանու ընտրություններին իր առանձին համամասնական ցանկի առաջադրումը»ՙ- նշված է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված