copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:44 04-03-2025

Պետք է ճնշել Բաքվին՝ ազատ արձակելու հայ գերիներին․ ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմին

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ լիբանանեան լրատուամիջոցներուն յղեց հետեւեալ հաղորդագրութիւնը.

«37 տարի առաջ Ազրպէյճանի Սումկայիթ քաղաքին մէջ Պաքուի իշխանութիւնները կազմակերպեցին բռնութիւններ, սպանութիւններ եւ ջարդեր հայերու դէմ: Սումկայիթի մէջ ապրող հայերը սպաննուեցան պարզապէս, որովհետեւ հայ էին:

«Հայերը բնաջնջելու Ազրպէյճանի քաղաքականութիւնը Սումկայիթով չբաւարարուեցաւ: Նոյն ճակատագիրին ենթարկուեցան Կիրովապատի, Պաքուի, Մարաղայի եւ Արցախի հայերը: 19 փետրուար 2004-ին, Պուտափեշտի մէջ ազրպէյճանցի սպան կացինահարեց հայ սպան` իր քունին մէջ սպաննելով զայն:

Արցախի զանազան շրջաններուն մէջ Պաքուն գործեց ռազմական յանցագործութիւններ եւ Արցախի մէջ պատերազմ հրահրելով նախ շրջափակեց եւ ապա հայաթափեց շրջանը: Ազրպէյճանի ցեղասպանական քաղաքականութիւնը կը շարունակուի Արցախի մէջ հոգեւոր-մշակութային- քաղաքակրթական հայկական ժառանգութիւնը ջնջելով:

«Պաքուի մէջ կը պահուին հայ գերիներ: Անոնց դատավարութիւնը Ազրպէյճանը կը շահագործէ ծածկելու համար իր գործած յանցագործութիւնները եւ նոյն մեղադրանքները բարդելու համար հայկական կողմին վրայ:

«ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը լիբանանեան հանրային կարծիքին սեփականութիւնը կը դարձնէ այս հանգամանքները` շեշտելով, որ Սումկայիթով սկսած եւ Արցախով վերջացած ցեղասպանական քաղաքականութեան համար Պաքուն պէտք է պատասխան տայ միջազգային արդարադատութեան:

«Միջազգային ընտանիքը պէտք է անյապաղ ճնշումներ բանեցնէ ազատ արձակելու համար ֆիզիքական եւ հոգեկան չարչարանքներու ենթարկուող Արցախի գերիները»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները