copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:00 26-12-2023

Բաքվի բանտերում պահվող գերիներին ազատ արձակելու ուղղությամբ իշխանությունների քայլերը բավարար չեն

Ադրբեջանի կողմից ապօրինաբար ձերբակալված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության խնդիրը շարունակում է մնալ մտահոգ քաղաքացիների ուշադրության կենտրոնում։

Օրեր առաջ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կողմից Երևանում իրազեկման ակցիա էր անցկացվել և քաղաքի տարբեր հատվածներում փակվել էին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների լուսանկարները, սակայն ժամեր անց դրանք հեռացվել էին։

Ուսանողական միությունն այս կապակցությամբ հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Արցախի ղեկավարների նկարով պաստառները հաշված ժամեր անց հեռացնելը ՔՊ-ական իշխանության թուլամորթության, թրքապաշտության, Ալիևից ունեցած վախերի մասին ևս մեկ փաստ է։

Oragir.News-ի հետ զրույցում ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ներկայացուցիչ Տարոն Ղազարյանը նշեց, որ ակցիան եղել է բարոյաքաղաքական՝ ինչպես ադրբեջանական իշխանությունների կողմից ապօրինաբար ձերբակալված և Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, այնպես էլ մյուս գերիների և նրանց հարազատների համար։

«Քանի որ առջևում Ամանոր է, իշխանություններն այդ ուղղությամբ գերթանկարժեք չհիմնավորված ծախսեր են իրականացնում, Հայաստանում ունենք 100 հազարից ավել բռնի տեղահանված հայրենակիցներ, որոնց սոցիալական կարիքները նորմալ չեն լուծվել, իրենց հայրենի հողում պահելու համար արժանավայել պայմաններ չեն ստեղծվել՝ ակցիայի հիմնական մեսիջները սրանք են եղել»,- ասաց նա։

Տարոն Ղազարյանն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ իշխանությունների կողմից պատշաճ քայլեր չեն ձեռնարկվել գերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձն ապահովելու ուղղությամբ։ Նա համաձայնեց մեր դիտարկման հետ, որ նախաձեռնությունն ավելի շատ ուղղված է եղել ներհայաստանյան լսարանին՝ հիմնականում ՀՀ իշխանություններին։

Անդրադառնալով իշխանությունների կողմից տարածվող այն քարոզչական թեզերին, թե ՀՀ-ում նման ակցիաների անցկացումն անիմաստ է, քանի որ խնդրի լուծումը կախված չէ հայկական կողմից՝ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ներկայացուցիչ ընդգծեց, որ խնդիրների լուծումն այսօր Հայաստանից կախված չէ հենց գործող իշխանությունների ձեռամբ և մեղավորությամբ։ Նա հիշեցրեց, որ 30 տարի շարունակ ՀՀ-ն եղել Արցախի Հանրապետության և ժողովրդի անվտանգության երաշխավորը ու շատ հաջող իրականացրել է իր իրավական, քաղաքական և բարոյական պարտավորությունները։

Տարոն Ղազարյանը հավելեց, որ նման ձևակերպումներով ներկայիս իշխանությունները ձգտում են արդարացնել իրենց դավաճանական քայլերն ու գործողությունները, որոնց հետևանքով երկիրը գտնվում է նման ծանր իրավիճակում։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից