copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:00 12-09-2024

Սեփական տուն, մեքենա, 17 մլն դրամ եկամուտ․ Արթուր Հովհաննիսյանի և նրա ընտանիքի ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հայտարարագրերը։ Գործադիրի իրենց գործընկերների նմանությամբ իշխանական խմբակցության պատգամավորները նախորդ 6 տարիների ընթացքում շեշտակի բարելավել են իրենց կենսամակարդակը, նրանցից շատերը դարձել են առնվազն դրամային միլիոնատերեր։

Այսօր ուսումնասիրել ենք իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի և նրա կնոջ՝ Մարիամ Ավագյանի հայտարարագրերը։

Հիշեցնենք, որ Արթուր Հովհաննիսյանը, ով աչքի է ընկնում ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների հանդեպ իր անհանդուրժող կեցվածքով, նախկին լրագրող է և 2012-2018 թվականներին աշխատել է մի շարք լրատվամիջոցներում։ Վերջինս 2019-ի հունիսին դարձել է ԱԺ պատգամավոր, 2021-ի արտահերթ ընտրություններում պահպանել իր մանդատը։

Արթուր Հովհաննիսյանը տարեսկզբին անշարժ գույք չի ունեցել, սակայն 2023-ի ընթացքում՝ հոկտեմբերի 5-ին, 30 մլն դրամով սեփական տուն է գնել՝ Արարատի մարզի Մասիս համայնքում, որին տիրապետում է համատեղ սեփականությամբ։ Տարեվերջին այս տունը պահպանվել է։

Որպես շարժական գույք՝ իշխանական պատգամավորը հայտարարագրել է 2013 թվականի արտադրության FORD մակնիշի մեքենա, որը նա գնել է 2022-ի ապրիլի 8-ին։ Այս մեքենան նույնպես տարեվերջին պահպանվել է։

Հովհաննիսյանի բանկային հաշիվներին գումար չի եղել, իսկ նրա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 500․000 դրամ, տարեվերջին՝ 1․450․000 դրամ։

Իշխանական պատգամավորի տարեկան եկամուտը կազմել է 10․056․576, որը ՀՀ Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 38․867․000 դրամ։

Վերջինս իր եկամուտներից 6․060․000 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։

Հովհաննիսյանի կինը՝ Մարիամ Ավագյանը, որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է ամուսնու հայտարարագրած սեփական տունը, որին տիրապետում է համատեղ սեփականությամբ, իսկ շարժական գույք՝ ավտոմեքենա, վերջինս չի հայտարարագրել։

Ավագյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 400․000 դրամ, որը տարեվերջին դարձել է 1․000․000 դրամ։ Կանխիկ միջոցներ նա չի հայտարարագրել։

Մարիամ Ավագյանի տարեկան եկամուտը կազմել է 6․660․000 դրամ, որը «ԷՊԱՄ ՍԻՍԹԵՄԶ»-ից ստացած աշխատավարձն է։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 6․800․000 դրամ։

Արթուր Հովհաննիսյանի հետ է բնակվում նաև վերջինիս մայրը՝ Մարիետա Հովհաննիսյանը, ով շարժական և անշարժ գույք, ինչպես նաև կանխիկ ու անկանխիկ դրամական միջոցներ չի հայտարարագրել։ Հաշվետու տարում նրա միակ եկամուտը իր տարեկան կենսաթոշակն է, որը կազմել է 396․000 դրամ։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից