Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:55 28-02-2025

Հայ ժողովրդին դնում են հավի տեղ, որովհետև միայն հավը չունի հիշողություն․ Մենուա Սողոմոնյան

Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը հերթապահ էր, ձևական էր և ստիպված էր, ստիպված այնքանով, որքանով որ պետք էր ինչ-որ մի բան գրել։ Բայց այդ հայտարարության մեջ չհնչեց ամենակարևորը, որ Սումգայիթում ցեղասպանություն էր, ցեղասպանության փորձ էր, որովհետև Սումգայիթում զոհված հայերը զոհվել են հայ լինելու համար։ Այդ գնահատականը արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ չկար, բացակայում էր։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։

Սողոմոնյանի խոսքով՝ 2 օր առաջ՝ փետրվարի 26-ին, Ադրբեջանը իր բոլոր դեսպանություններում, արտերկրի բոլոր դեսպանություններում հիշատակում էր այսպես կոչված Խոջալուի ցեղասպանության օրը և դա այն դեպքում, երբ որ այն ինչ տեղի է ունեցել Խոջալուում հենց ադրբեջանցիների բերանով, այդ ամենը սարքվել է ներքաղաքական նկատառումներով օգտագործելու համար։

«Այն, որ Ադրբեջանում Խոջալուի հետ կապված օգտագործում են ցեղասպանություն տերմինը և դա դարձնում են նրանց քարոզչական գլխավոր թեզը, իսկ Սումգայիթի հետ կապված արտաքին գործեր հայտարարությունը ավարտվում է նրանով, որ իրենք հավատում են, որ կհաղթահարեն թշնամությունը, անկախ նրանից, թե այդ հավատքը այսպես կոչված ուղղված է արտաքին լսարանին, թե ներքին լսարանին, այն ամբողջապես սուտ է, կեղծ է և մոլորեցնող է, որովհետև այդպիսի հայտարարությամբ հայ ժողովրդին, կոպիտ ասած, դնում են հավի տեղ։ Միայն հավը չունի հիշողություն, որպեսզի հիշի, թե երեկ իր հետ ինչ են կատարել»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից