Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:39 27-02-2025

Երևանում Արարատյան փողոցի 90 շենքի լիազորը բնակիչների մի մասին ստիպում է լքել իրենց բնակարանները. shamshyan.com

Կենտրոնական զինվորական հավաքակայանի հարևանությամբ գտնվող Արարատյան փողոցի 90 շենքը, որը նախկինում եղել է առևտրի տեխնիկումի շենք, արդեն տասնյակ տարիներ բնակեցված է։ Տարիներ առաջ բնակիչները վճարել են խոշոր չափի գումարներ ըմբշամարտի և «ԿՈԽ» ազգային մարզաձևի զարգացման բարեգործական հիմնադրամի ղեկավար Աշոտ Ավանեսյանին, ով նրանց խոստացել է, որ 3-6 ամսվա ընթացքում կլուծի նաև սեփականության վկայականի հարցերը, սակայն հարցը մինչև օրս մնում է օդում կախված։

Բնակիչներից մի քանիսը, որոնցից Ա․ Ավանեսյանը պահանջել է ազատել բնակարանը, ասացին․

«Մենք այն բնակիչներն ենք, ովքեր դիմել են դատարան, որպեսզի սեփականության իրավունք ձեռք բերեն, բայց նա մեզ ասում է, որ ազատենք բնակարանը, քանի որ այն արդեն նոր տեր ունի։ Այդ մարդու հետ լեզու գտնել չի լինում, նա անընդհատ հայհոյում է, ասում, որ ինքը շատ փող ունի և ինչ ուզի կանի։ Մենք այս տարածքում տարիներ առաջ տուն կառուցեցինք, բայց հետո պարզվեց, որ տարածքը, որի դիմաց մենք այդքան մեծ գումար ենք վճարել, պատկանում է «Դոմուս»-ին։ Խնդրում ենք, որ իրավապահ կառույցները, դատական համակարգը արդար որոշում կայացնի և մեզ տրամադրեն անշարժ գույքի վկայականներ, քանի որ մենք վճարումները կատարել ենք Աշոտ Ավանեսյանին։ Չենք ուզում այս ձմռան ցրտին հայտնվել բաց երկնքի տակ, քանի որ հեշտ չենք աշխատել այդ հազարավոր դոլարները, որ վճարել ենք Ա․ Ավանեսյանին»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ

Ձեզ գուցե հետաքրքրի