Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:35 26-02-2025

Պաշտոնյաները չանդրադարձան Անդրանիկի ծննդյան օրվան, որովհետև պատմություն չգիտեն․ հարցում

Երեկ՝ փետրվարի 25-ին, լրանում էր հայ պետական գործիչ, զորահրամանատար Անդրանիկ Օզանյանի 160-ամյակը: Զորավար Անդրանիկը առանձնակի դեր է խաղացել Հայ ազատագրական շարժման գործում, սակայն նրա մասնակցությունն ազգային ազատագրական պայքարին չի սահմանափակվում միայն Հայաստանով:

Նա իր անուրանալի դերն է ունեցել նաև Բալկանյան պատերազմում: Նշենք, որ երեկ ոչ մի պաշտոնյա և մետական մարմին օրվա խորհրդի հետ կապված անդրադարձ չկատարեց։

Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ըստ ձեզ ինչո՞ւ ոչ մի պետական մարմին և որևէ պաշտոնյա չի անդրադաձել Զորավար Անդրանիկի ծննդյան օրվան»։

Հարցվածներից մեկի կարծիքով՝ պաշտոնյաները զբաղված են եղել։ «Չեն անդրադարձել, որովհետև իրենք պատմություն չգիտեն»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ չի իմացել, որ պետական գործչի ծննդյան օրն է եղել։ «Ո՞նց կարող է պետական մարմինը արձագանքել, եթե պետություն չկա»,- ասաց մի տղամարդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ