copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 11:32 26-02-2025

Թրամփը կողմ է ռուսական հազվագյուտ մետաղների պաշարների համատեղ շահագործմանը

Թրամփը կողմ է ՌԴ հազվագյուտ մետաղները համատեղ օգտագործելու գաղափարին. գրում է Deutsche Welle-ն։

ԱՄՆ նախագահը հայտնել է, որ Ռուսաստանի հետ «լուրջ քննարկումներ» է վարում Ուկրաինայում պատերազմի ավարտի վերաբերյալ և «փորձում է կնքել մի շարք գործարքներ տնտեսական զարգացման ոլորտում»։ Մասնավորապես, նա հայտնել է, որ ցանկանում է համաձայնագիր կնքել, որը թույլ կտա ամերիկացի ներդրողներին մուտք ունենալ Ռուսաստանի հազվագյուտ մետաղների հանքարդյունաբերության ոլորտ։

Փետրվարի 24-ին Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է ԱՄՆ-ին առաջարկել համատեղ աշխատանք հազվագյուտ մետաղների արդյունահանման, ինչպես նաև ալյումինի արտադրության ոլորտում։

ՌԴ նախագահը իր առաջարկը տարածել է նաև Ուկրաինայի օկուպացված տարածքների վրա։ «Մենք պատրաստ ենք ներգրավել օտարերկրյա գործընկերների նաև այսպես կոչված նոր տարածքներում (…) այնտեղ նույնպես կան որոշակի պաշարներ», – նշել է Պուտինը։

Միևնույն ժամանակ, փետրվարի 25-ին AFP գործակալությունը՝ հղում անելով Ուկրաինայի բարձրաստիճան անհայտ պաշտոնյայի, հայտնել է, որ Ուկրաինան համաձայնեցրել է ԱՄՆ վարչակազմի հետ բնական պաշարների վերաբերյալ գործարքի պայմանները և կարող է ստորագրել համաձայնագիրը առաջիկա օրերին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ