Ուղիղ եթեր
Տեսանյութ Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 11:40 25-02-2025

Թրամփի լոգիկան ու մտքերը, 80 մարդ է մեռել, աստերոիդ է գալիս, ռոբոտը հարձակվել է․ Միջազգային մամուլ

РБК-ն գրում է. Թրամփը հրաժարվել է Պուտինին դիկտատոր անվանելուց։ «Ես այդ բառը անլուրջ չեմ օգտագործում։ Տեսնենք, թե ինչպես է ամեն ինչ ընթանում: Մենք մի քանի երկրների հետ իսկապես համաձայնության հասնելու հնարավորություն ունենք»,- ասել է Թրամփը։ Մեկ շաբաթ առաջ նա Զելենսկիին անվանել էր «բռնապետ առանց ընտրությունների»։

The Indipendent-ը գրում է. Մեծ Բրիտանիայում ավելի քան 80 մարդ մահացել է շաքարային դիաբետի բուժման համար նախատեսված դեղերը՝ նիհարելու նպատակով օգտագործելու հետևանքով։ Առավել հայտնի դեղերից են Օզեմպիկը և Մունջարոն։ Բրիտանիայի ազգային առողջապահական ծառայությունը կրկին զգուշացնում է՝ նման դեղերը առանց բժշկի նշանակման օգտագործելը կարող է մահացու վտանգավոր լինել։

CBS News-ը հայտնում է. գիտնականները հայտնաբերել են աստերոիդ, որը մոտավորապես ֆուտբոլի դաշտի չափսեր ունի։ Հավանականությունը 3.1% է, որ այն կարող է բախվել Երկրին 2032 թվականին։ Թեև այդ թիվը փոքր է թվում, գիտական աշխարհում դա համարվում է շատ բարձր ցուցանիշ՝ նման իրադարձությունների համար։ Եթե աստերոիդը բախվի Երկրին, այն կարող է առաջացնել պայթյուն, որի էներգիան կհասնի 7,8 մեգատոննի։ Դա համարժեք է 520 ատոմային ռումբերի, ինչպիսիք օգտագործվել են Հիրոսիմայի վրա։

Միջազգային մամուլի այս և այլ ուշագրավ հրապարակումները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի
13:00 Որ հզոր ուժերին է պարտվել Սերժ Սարգսյանը
18:35 Գառնիում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները, ովքեր գործի են դրել շինարարական գործիքներ
18:48 Գյումրիում ՌԴ ռազմաբազային իրական այլընտրանք չկա․ Զախարովա
23:56 Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբ