Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 12:50 24-02-2025

Հրաժարական չեն տալիս, քանի որ իրենց նպատակը ժողովրդին կողոպտելն է․ հարցում

Աշխարհի ժողովրդավարական երկրներում, որոնցից մեկն էլ լինելուն հավակնում է ՀՀ-ն, բավականին տարածված է քաղաքական պատասխանատվության ինստիտուտը, երբ պաշտոնյանները իրենց չկատարած խոստումների կամ տապալումների հետևանքով հրաժարական են տալիս և դուրս են գալիս քաղաքակնությունից։ Ցավոք սրտի նույնը չենք կարող ասել իրեն ժողովրդավարության բաստիոն հռչակած ՀՀ-ի մասին, որտեղ պաշտոնյաները լավագույն դեպում ներողություն են խնդրում հանրությունից, իսկ վատագույն դեպքում՝ տապալումների պատասխանատվությունը բարդում նախորդ իշխանությունների վրա։

Վերջին օրերին ձյան առատ տեղումների պատճառով մայրաքաղաքում իսկական կոլապս էր ստեղծվել, որի հետևանքով մարդիկ ժամերով մնացել էին կանգառներում, դպրոցները փակվել էին և այլն, իսկ ձնամաքրման աշխատանքները պատշաճ կերպով չէին իրականացվել,սակայն այս ամենի համար որևէ մեկը քաղաքական պատասխանատվության չենթարկվեց։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ինչու՞ ՔՊ-ն ոչ մի ձախողումից հետո, ոչ մի հրաժարականի հարց չի քննարկում»։

«Որ խելք ունենան կքննարկեն»,-պատասխանեց անցորդներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ ՔՊ-ի միակ նպատակը ժողովրդին կողոպտելն է։

«Մեկը մյուսին արժանի են, բոլորն էլ նույն կատեգորիայի մարդիկ են, նույն անհեթեթ վարքագիծն են դրսևորում։ Իրենց բոլոր քայլերն անօրինակ, արտառոծ, ով է հասկանում։ Իրենց նպատակը նույնն է որքան հնարավոր է շատ կողոպտեն ժողովրդին, հարստանան, ուրիշ ոչինչ հնարավոր չէ ակնկալել նրանցից»,-նշեց նա։

Հարցվածներից մեկն էլ ասաց, որ ՔՊ-ում բոլորը թերհաս են։
«Իրենք թերհաս են։ Նորմալ, հասուն մարդը, եթե ձախողումներ ա ունենում ոչ թե գնում, նստում ա ընդեղ, ասում ա՝ դու էիր մեղավոր, նա էր մեղավոր, այլ հակառակը, ասում ա՝ էկեք մի հատ օգնեք։ Նախկինում դուք սենց եք արել, հիմա ես սենց եմ անում։ Օգնեք հասկանանք ինչն ա պատճառը, որ սենց էղավ
«Որովհետև իրենք չգիտեն ո՛չ իրենց անելիքը, ո՛չ իրենց ասելիքը։ Իրենք չեն կարող որևէ ինքնուրույն բան որոշեն»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:19 Ինձ մեկ է, թե ով է «Հայփոստի» տնօրենը, բայց ես պահանջում եմ բացատրություններ, թե ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա
15:46 Ամուսնանալուց հետո շատ դժվար է, հիմա կհուզվեմ. Ռոզա Դավթյանի խոստովանությունը
12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
16:29 Նիկոլի կառավարության պարագայում կարող ենք համարել, որ գնում ենք մեր պետությունն ու ինքնիշխանությունը փորձության ենթարկելու ճանապարհով
17:57 Ողբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահար կնոջ մարմինը
21:45 Արթիկի ավագանու ՔՊ-ական անդամը շահել է համայնքի 173 միլիոն դրամի արժողությամբ տենդերը
16:38 Մարոկկոյից Սեուտա թափանցելու փորձերի հետևանքով զոհվել է 67 միգրանտ
19:44 Քաղաքը դարձել է վտանգավոր․ Վիկտոր Մնացականյանը` փողոցային պայթյունի մասին
18:28 «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-ն
19:27 Տոկով ձուկ մի՛ բռնեք, Էս ի՞նչ ա կատարվում, ամբողջ գետի ափը սատկած ձուկ ա. ահազանգ