Ուղիղ եթեր
Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 22:30 22-02-2025

Որտե՞ղ են ձյունը մաքրել, որ գոհ լինենք․ հարցում

Մի քանի օր է Երևանում տեղումներ են ձյան տեսքով, որոնց պատճառով մայրաքաղաքը հայտնվել էր կոլապսի մեջ։ Հանրությանը մեծամասնությունը դժգոհում էր, որ ձնամաքրման աշխատանքները պատշաճ չեն իրականացվել, որի հետևանքով վթարներ են տեղի ունեցան, տրանսպորտը նորմալ չաշխատում, փակվեցին դպրոցները։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Գո՞հ եք ձնամաքրման աշխատանքներից»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ դժգոհ է, քանի որ ձնամաքրման աշխատանքերը լիարժեք չեն կատարվել։ Եղան քաղաքացիներ, որոնց կարծիքով՝ քաղաքապետարանը նորմալ իրականացրել է ձնամաքրում։

«Ասելու բան չունեմ, ինչից գոհ լինեմ սրանից, հլը նայեք դուք գո՞հ եք»,- պատասխանեց անցորդներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ գոհ է։ «Ինչքան որ իրանց ուժերի չափով կարողացել են իրականացնել, արել են»,- ասաց նա։

Հարցվածներից մեկն էլ դժգոհեց, որ նույնիսկ քաղաքապետարանի տարածքում ձնամաքրման աշխատանքներ չեն կատարել։

«Այդքան էլ լավ չէ։ Կենտրոնում, քաղաքապետարանի մոտ անհասկանալի է, թե ինչ վիճակ է։ Հետո օդևերութաբանական կենտրոնը զգուշացրել էր, որ ուժեղ տեղումներ են սպասվում, իսկ արդյունքը չկա»,- նշեց նա։

Անցորդներից մեկն էլ ասաց, որ ոչինչ չեն արել, որ իրենք էլ գոհ լինեն։

«Ինչ են արել, որ գոհ լինենք։ Որտեղ են մաքրել, ոչ մի բան էլ ոչ մաքրել են, ոչ էլ։ Իրանք ոչ մի բան էլ չեն անում»,- նշեց նա։

«Հայաստանի ոչ մի բանից գոհ չեմ, Տերը ողորմեա Հայաստանին»,-պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել