Արտաքին 1 տարի առաջ - 22:00 22-02-2025

Ալիևն Արցախում փող է լվանում, Թրամփը մայիսի 9-ին Մոսկվա չի գնա, Իրանը չի վախենում. Ամփոփ լուրեր. արտաքին

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է փետրվարի 22-ի միջազգային կարևոր լուրերը:

Բռնազավթված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի հայաթափումից տարիուկես անց քաղաքը դարձել է Ալիևների ընտանիքի նոր լվացքատունը։ Նման եզրակացության են եկել ադրբեջանցի հետաքննող լրագրողները։

Այստեղ Ադրբեջանի կառավարությունը բիզնես նախագծեր է իրականացնում, որոնցում Meydan TV-ի թիմը կոռուպցիա ու ոչ թափանցիկ ծախսեր է տեսել։

Ստեփանակերտում հյուրանոցների կառուցման քողի տակ Ադրբեջանի պետբյուջեից հսկայական գումարներ են ներդրվել, ընդ որում իշխանությունը չի թաքցնում՝ բիզնես նախագիծը վերահսկում է հենց նախագահական աշխատակազմը։

Վերածննդի հրապարակում գտնվող «Արցախբանկ»-ի շենքը, 2000-ականներին կառուցված «Վալեքս գարդեն» շքեղ հյուրանոցն ու Ազատամարտիկների պողոտայի «Եվրոպա» հյուրանոցն Ադրբեջանի իշխանությունը որպես նոր աննախադեպ ներդրումային ծրագիր է ներկայացնում, կարծես դրանք կառուցվել են զրոյից՝ իրենց բյուջեի շռայլ հատկացումներով։

Երկու հյուրանոցները թեթև արտաքին նորոգմամբ, «Արցախբանկ»-ն էլ ներքին փոփոխություններով դարձել են հինգ աստղանի թանկարժեք հյուրանոցներ, որոնց գովազդն անձամբ Ալիևն է անում։


Երկուշաբթի օրը՝ փետրվարի 24-ին, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմից երեք տարի անց, ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային բանաձեւ կներկայացնի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ։

Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Ռուբիոն նաև նշել է, որ ՄԱԿ-ի բոլոր անդամները պետք է աջակցեն բանաձևին։

ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այլ մանրամասներ չի հայտնել։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել