copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:19 21-02-2025

Ֆինանսների նախարարը համաձայնագիր է ստորագրել ԵԱԶԲ-ի հետ

Այսօր ստորագրեցինք երկու կարևոր համաձայնագրեր, որոնցից մեկը Եվրասիական զարգացման բանկի հետ, իսկ մյուսը` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի: ԵԱԶԲ-ի հետ համաձայնագիրը նախատեսում է տեխնիկական աջակցություն նախարարության ղեկավար կազմի կարողությունների զարգացմանը նպաստող սեմինարի համար, իսկ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ կնքված հուշագիրը նախատեսում է սերտ և ակտիվ համագործակցություն կրթության ոլորտում։ հայտնում է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Չնայած առաջին հայացքից այս երկու համաձայնագրերի անհաղորդ թվալուն՝ երկու նախաձեռնություններն էլ իրականում վկայում են նախարարության հետևողական հանձնառության մասին՝ խթանելու ոլորտում մարդկային կապիտալի զարգացումը՝ զուգահեռաբար ապահովելով բարձրորակ մասնագիտական պատրաստվածություն ինչպես գործող, այնպես էլ ապագա մասնագետների համար։

Երկու համաձայնագրերն էլ հերթական անգամ ցույց են տալիս, որ նախարարությունը, հանրային ֆինանսների կառավարման աշխատանքին զուգահեռ, հստակ սահմանել է պետական կառավարման համակարգի ինստիտուցիոնալ զարգացմանը և արտադրողականության բարձրացմանը նպաստելու իր առաջնահերթությունը»,- նշել է նա:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ