copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:06 20-02-2025

Տո ա՛յ անասուն, քեզ ինչ տարբերություն․ ադրբեջանցի գրողի պատմվածքը՝ «Մայրենի 5» դասագրքում

Վերջերս մեծ աղմուկ է բարձրացրել ադրբեջանցի գրող Արզու Սոլթանի պատմվածքը, որը հայերեն թարգմանվել և ներառվել է 5-րդ դասարանի «Մայրենի» դասագրքում՝ ներկայացվելով որպես հայ հեղինակի ստեղծագործություն։

Ի պատասխան մեղադրանքների՝ դասագրքի համահեղինակն ու մի շարք լրատվամիջոցներ հերքել են այս տեղեկությունները՝ պնդելով, որ պատմվածքի հեղինակը հայ է։

Oragir News-ն ուսումնասիրել է ողջ պատմությունը՝ հասկանալու համար, թե ի՞նչ է իրականում կատարվել։

2023 թ. տպագրվել է 5-րդ դասարանի «Մայրենի» առարկայի դասագիրքը, որտեղ ներառված է «Մեր բակի պատմությունը» պատմվածքը (էջ 107), որպես հեղինակ նշված է Արթուր Մանուկյանը։ Սակայն 2008 թ. նույն վերնագրով և նույն բովանդակությամբ այս պատմվածքը հրատարակվել է «Մանկական պատմվածքների ժողովածու» գրքում, բայց որպես պատմվածքի հեղինակ նշել են ադրբեջանցի Արզու Սոլթանին։



«Մանկական պատմվածքների ժողովածուն» լույս էր տեսել «Save the children» կազմակերպության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ։ Այն լույս է տեսել «Երեխաներին հանդուրժողականության ուսուցման ծրագրի» շրջանակներում։

Դրանում ընդգրկվել են պատմվածքներ, որոնք համատեղ կերպով մշակվել են Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի հեղինակների կողմից։ «Մեր բակի պատմությունը» պատմվածքը ի սկզբանե հեղինակել է ադրբեջանցի սցենարիստ ու լրագրող Արզու Սոլթանը՝ Save the Children-ի դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

Պատմվածքը հետագայում հայաֆիկացվել է ու վերահրատարակվել է, հերոսներին էլ հայկական անուններ են վերագրվել։

Oragir.News-ը նաև ուսումնասիրել է «Save the children» կազմակերպության անցյալը։ 2015 թվականին կազմակերպության Մեծ Բրիտանիայի բաժնի գլխավոր ռազմավարական տնօրեն Բրենդան Քոքսը հրաժարական է տվել՝ աշխատակիցների նկատմամբ սեռական ոտնձգություններ իրականացնելու մեղադրանքի շուրջ բարձրացած սկանդալի պատճառով։

Նա նաև մեղադրվել է մանկապղծության մեջ։ 2015 թվականին էլ Պակիստանի իշխանությունները փակել են կազմակերպության իսլամաբադյան գրասենյակը՝ մեղադրելով տեղական օրենքների խախտման մեջ:

Oragir.News-ը խնդիրը խորապես հասկանալու նպատակով կապ է հաստատել «Հանրային ազդարար» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Սեմյոն Բաբայանի հետ։

«Վաղուց էի նկատել «Մայրենի» դասագարքերի նկատմամբ թիրախավորումներ, և սա միակ դեպքը չէ։ «Մայրենի» 5-րդ դասագրքի համահեղինակ Աշոտ Գալստյանը կապ հաստատեց ինձ հետ, հայհոյեց ինձ և ասաց. «Տո այ անասուն, քեզ համար ի՞նչ տարբերություն՝ ով ա հեղինակը»։ Նշեմ, որ «Մայրենի» 3-րդ դասարանի գրքում նույնպես նման դեպքեր գրանցվել են, որը տպագրվել է «Նիկոլի գիրք տպողի»՝ Արմեն Մարտիրոսյանի կողմից»,- նշեց Սեմյոն Բաբայանը։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:45 Արթիկի ավագանու ՔՊ-ական անդամը շահել է համայնքի 173 միլիոն դրամի արժողությամբ տենդերը
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
23:05 Ժողովրդից թալանվածի վերադարձը պետությանը՝ բարեհունչ, սակայն փուչ լոկ կարգախոս է․ Արման Մելիքյան
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
22:30 Ոչնչացված պետականության «փակ համակարգերը․ Հայկ Դեմոյան
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան