Օրակարգ․ Նիկոլ Փաշինյանը ջախջախում է երրորդ հանրապետությունը․ Վահագն Մելիքյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրն արտակարգ և լիազոր դեսպան, «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ համահիմնադիր անդամ Վահագն Մելիքյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Վահագն Մելիքյանի հետ զրուցել ենք Նիկոլ Փաշինյանի վերջին «գաղափարախոսական» ուղերձի, դրանում տեղ գտած շեշտադրումների և իրական նպատակների, Սահմանադրությունը փոխելու օրակարգի, հակընդդեմ օրակարգով հանդես գալու անհրաժեշտության, աշխարհաքաղաքական զարգացումների, Հայաստանի վրա դրանց հնարավոր ազդեցության, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չեղարկելու հնարավորության, դիվանագետներին ընձեռնված, բայց միևնույն ժամանակ չօգտագործված հնարավորությունների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Վահագն Մելիքյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ջախջախում է երրորդ հանրապետությունը։

«Աբսուրդի հասնող հակագիտական մոտեցումներ են, և բնական է, որ էս համեմունքն է տրվելու փաթեթին, ինչի մասին մենք խոսում էինք, որ ուղղակիորեն չասվի, որ մենք գնում ենք Սահմանադրությունը փոխելու, ուղղակիորեն չասվի, որ մենք ջախջախում ենք երրորդ հանրապետությունը, ինքն արդեն ոչ ևս է՝ մեր արևմտահայերենով ասված, չկա, այլևս գոյություն չունի, ես սկսում եմ չորրորդ հանրապետությունը, հիմքերն եմ դնում չորրորդ հանրապետության։ Որքան էլ իրենք փախնեն իզմերից, այդ ուղերձի մեջ ամբողջ իզմեր էին․ եթե կուզեք նիկոլիզմ էր, կեղծիցիզմ էր, պոպուլիզմ, մանիպուլիաիցիա՝ էն ինչով ինքն ապրում, էն, ինչի մասին ինքը գիտի»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ այս թակարդը չպետք է ընկնել։

Արտակարգ և լիազոր դեսպանը շեշտում է՝ Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփն այսօր վերաբաժանում են աշխարհը, ինչից Նիկոլ Փաշինյանը ջղաձգված է։

Առավել մանրամասն՝ հարցազրույցում․





Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ