Այսօր՝ փետրվարի 20-ին, ճանապարհի բքի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին տեղացած առատ ձյան ու բքի պայմաններում բախվել են մոտ 10 տարբեր մակնիշի և համարանիշի ավտոմեքենաներ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, ճանապարհը սպասարկող ճանշինն էլ պարեկների և փրկարարների հետ տեղում աշխատում է, սակայն բուքն ու քամին իր սև գործն են անում. ճանապարհը մաքրելուց կար- ժամանակ անց այդ հատվածը նորից պատվում է ձյունով:
Երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է:
Այս պահին պարեկներին միացած ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները պարզում են վթարված ավտոմեքենաների վարորդների ինքնությունը:
Մանրամասները՝
սկզբնաղբյուրում: