copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 18:51 19-02-2025

«Նոան» հաղթեց «Ալաշկերտին»՝ դուրս գալով Հայաստանի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ

Հայկական ֆուտբոլում տարին պաշտոնապես սկսվել է։ Մրցաշրջանի երկրորդ հատվածի մեկնարկային խաղը գավաթային էր։

Հայաստանի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում մրցել են «Նոան» և «Ալաշկերտը»։

Քանի որ «Նոան» մասնակցում էր Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլին, այս հանդիպումը նախորդ տարվա նոյեմբերից հետաձգվել էր։ Մեկ խաղից բաղկացած դիմակայությունում հաղթել է «Նոան»՝ 2։0 հաշվով։

Գոլի հեղինակ են դարձել Գոնսալո Գրեգորիոն և Գոռ Մանվելյանը։ Այսպիսով, Ռուի Մոտայի գլխավորած «Նոան» դուրս եկավ Հայաստանի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ, որտեղ մրցակիցը «Գանձասարն» է։

Քառորդ եզրափակչի դիմակայությունների առաջին հանդիպումները կկայանան մարտի 4-ին, պատասխանները՝ ապրիլի 1-ին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում