copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:47 19-02-2025

Առաջիկայում ԻԻՀ ազգային գրադարանում կհիմնվի հայկական անկյուն

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն այցելել է Իրանի ազգային գրադարանի և արխիվի կազմակերպություն, որտեղ հանդիպել է ղեկավար Ղոլամռեզա Ամիրխանիին, շրջայց կատարել կազմակերպությունում, ծանոթացել գրական և արխիվային նմուշներին, գրառում կատարել պատվավոր հյուրերի համար նախատեսված հուշամատյանում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան միջմշակութային կապերին, մասնավորապես՝ հին ձեռագրերի, երկու երկրների արխիվների, ազգային գրադարանների ոլորտներում փոխգործակցությանը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ԻԻՀ ազգային գրադարանում հիմնել հայկական անկյուն, որտեղ ներկայացված կլինեն Հայաստանի պատմությանը և մշակութային ժառանգությանը նվիրված գրքեր:

Հայաստանում գիրք նվիրելու օրվան ընդառաջ դեսպան Հակոբյանը Ղոլամռեզա Ամիրխանիին է նվիրել Մատենադարանի Արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող Իվեթ Թաջարյանի «Մատենադարանի ղաջարական արվեստի նմուշները» գիրք-ալբոմը:

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին