copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 11:57 19-02-2025

ԱՄՆ-ն հայտնել է՝ որ դեպքում կչեղարկվեն ՌԴ-ի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ն չի չեղարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մինչև Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիրը կնքումն ու պատերազմի ավարտը։ Այս մասին եվրոպացի մի խումբ պաշտոնյաների հետ զրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

«Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից շատերը սահմանվել են եվրոպական դաշնակիցների հետ համակարգմամբ։ Սահմանափակումները ժամանակից շուտ վերացնելու ԱՄՆ-ի որոշումը լուրջ հարված կհասցնի Եվրոպայի ջանքերին՝ զրկելու Պուտինին այն գումարներից, որոնք անհրաժեշտ են նրա ռազմական մեքենայի ֆինանսավորման համար»,-գրում է գործակալությունը։

Պետդեպարտամենտում հրաժարվել են մեկնաբանել Ռուբիոյի մեկնաբանությունները։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի