copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 18:25 18-02-2025

Այս տեմպերով 487 տարի հետո թալանված 8 միլիարդը հատիկ առ հատիկ հետ կբերվի. Հարություն Մնացականյան

Գործարար Հարություն Մնացականյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իմ շատ սիրելի ֆեյսբուքահայություն, դիմում եմ հատկապես նրանց, ովքեր հեռու են մաթեմատիկայից, կամ չեն խորանում մաթեմատիկական հաշվարկների մեջ։

Ձեզ լավ նորություն ունեմ։ Մեր շատ սիրելի վարչապետը մինչև հեղափոխություն և հեղափոխության ժամանակ անընդհատ խոսում էր նախկինների կողմից գողացված մինչև 10 միլիարդ դոլարի մասին։ Լավ, հաշվենք 10-ը կլորացված է ասել, մի թեթև էլ չափազանցված, մի երկու միլիարդ իջեցնենք , ընդունենք 8 միլիարդ։ Հիմա այս տեմպերով, եթե մեր վարչապետը սկսի հետ բերել, ասենք ամեն օր մի... 18 միլիոն դրամի, կամ 45000$ ի գույք կամ ապրանք, ապա մենք հնարավորություն կունենանք ուղիղ 487 տարի ամեն օր ( հանգստյան, տոն ու արձակուրդային օրերն էլ մեջը) մեր վարչապետի կողմից նման գրառումներ տեսնել։ Այ 487 տարի հետո թալանված 8 միլիարդը հատիկ առ հատիկ հետ կբերվի։

Ի՜նչ լավ ա չէ...
Հ.Գ Ով որ ասածիս վրա կասկածում է, կարող է հաշվել»։



Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում