copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 17:15 18-02-2025

Արաբական Միացյալ Էմիրություններն ամրապնդում է իր տեղը զենքի շուկայում

Մերձավոր Արևելքի ամենամեծ ռազմարդյունաբերական ցուցահանդեսից ընդամենը մի քանի օր առաջ Արաբական Միացյալ Էմիրությունների արդյունաբերական հսկա EDGE Group-ը հայտարարել է ինքնաթիռների շարժիչների և մեքենա-սարքավորումների արտադրությամբ զբաղվող POWERTECH ընկերության ստեղծման մասին:

POWERTECH-ը շարժիչներ է մատակարարելու քաղաքացիական, օդատիեզերական և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում աշխատող ընկերություններին:

Այն արտադրելու է ներքին այրման մխոցային շարժիչներ, միանգամյա օգտագործման տուրբոռեակտիվ շարժիչներ, երկարակյաց տուրբոռեակտիվ շարժիչներ, տուրբոհովացման շարժիչներ և շարժիչների փորձարկման ստենդներ:

EDGE Group-ը զբաղվում էր ԱԹՍ-ների և այլ ռազմական նշանակության սարքերի արտադրությամբ: Այդ պրոցեսում արաբները կախվածության մեջ էին արտաքին մատակարարներից: Կարևորագույն բաղադրիչը, այս դեպքում, շարժիչն է: POWERTECH-ի ստեղծումով մեծանալու է ԱՄԷ-ի ռազմարդյունաբերության ոլորտում ինքնաբավության մակարդակը:

EDGE-ը նաև հայտարարել է, որ ընդլայնելու է իր անօդաչու սարքերի փորձարկման կայանը:
Կառուցվելու է երկրորդ թռիչքուղի, երկու վթարային թռիչքուղիներ, բնապահպանական փորձարկումների կենտրոն, անօդաչու թռչող սարքերի օպերատորների պատրաստման ուսումնական ավան:

EDGE-ը այս կենտրոնում ստեղծելու է նաև փոխադրամիջոցների, պայթուցիկ նյութերի և բալիստիկ փորձարկումների ծառայություններ:

Ամենից շատ դիտված