copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:40 18-02-2025

Քաջարանի քաղաքապետը՝ Թրամփի կողմնակի՞ց․ «Տրամպ» ՍՊԸ–ն «գրավում է» Սյունիքը

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի մամուլի պատասխանատու Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում պարբերաբար անդրադարձ է կատարում «Տրամպ» բեռնափոխադրումների էջին։

Խոսակցություններ են պտտվում նաև, որ «Տրամպ» ՍՊԸ-ն փաստացի պատկանում է Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի։




Իսկ ի՞նչ ՍՊԸ է այն, և իրականում ո՞ւմ է պատկանում։

Oragir.News-ը նախ կապ հաստատեց ընկերության տնօրեն Մարատ Ստեփանյանի հետ, ում խոսքից կարելի էր ենթադրել, որ պտտվող խոսակցություններն անհիմն չեն։ Վերջինս հանգամանալից չպատասխանեց հարցին, թե Փարամազյանը ի՞նչ կապ ունի ընկերության հետ․

«Կոնկրետ Քաջարանի քաղաքապետը անձամբ կապ չունի «Տրամպ» բեռնափոխադրման հետ, ուրիշ տեղեկություն չեմ կարող տալ։ Իմ ՍՊԸ-ն գրանցված է պետական ռեգիստրում, կոչվում է «Տրամպ» ՍՊԸ, տենդեր ենք շահել, աշխատում ենք»,- ասաց ընկերության տնօրեն Մարատ Ստեփանյանը։

Հավելենք, որ ընկերությունը կատարում է բեռնափոխադրման ծառայություն ՀՀ տարածքում, նաև ԻԻՀ-ից դեպի ՀՀ համայնքներ:

Ավելի ուշ Oragir.News-ը պարզեց, որ իրականում՝ Մանվել Փարամազյանը եղել է այս ընկերության սեփականատեր, այնուհետև այն վաճառել է իր կնոջը՝ Լիլիթ Մաքսիմի Դավթյանին։


Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում