copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 12:54 18-02-2025

Եվրոպան պատրաստ է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Փարիզում կայացած հանդիպման ժամանակ ԵՄ առաջնորդները հայտարարել են, որ պատրաստ են ստանձնել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու նախաձեռնությանը։ Այս մասին X-ում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

«Եվրոպան պատրաստ է և ցանկանում է անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային»,-նշել է Ռյուտեն։

Ռյուտեն խոսել է հետագայում մանրամասները պարզելու անհրաժեշտության մասին, սակայն հավելել է, որ «պարտավորությունները հստակեցված են»:

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի խոսքով՝ Եվրոպան իր լիակատար ներդրումն է ունենում Ուկրաինայի համար ռազմական օգնության գործում: «Փարիզում մենք հաստատեցինք, որ Ուկրաինան արժանի է ուժի միջոցով խաղաղության։ Խաղաղություն, որը կհարգի նրա անկախությունը, տարածքային ամբողջականությունը՝ անվտանգության ուժեղ երաշխիքներով։ Եվրոպան իր լիակատար ներդրումն է ունենում Ուկրաինայի համար ռազմական օգնության գործում»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում