copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:40 18-02-2025

Ուզում եմ կիսվել ուրախ լուրով. ծնվել է թոռնիկս․ Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի´ հայրենակիցներ,
Ուզում եմ կիսվել ձեզ հետ ուրախ լուրով։ Իմ ընտանիքում նոր մարդ է լույս աշխարհ եկել. ծնվել է թոռնիկս։ Ուզում եմ նրան մաղթել երջանկություն, որ մեծանա առողջ, ուրախ, դառնա լավ մարդ ու մեր երկրի լավ քաղաքացի։

Ես անկեղծ մաղթում եմ, որ իմ երկրի բոլոր ընտանիքներում լինի ուրախություն, երջանկություն, հաջողություն։
Ես խնդրում եմ Աստծուն, որ մեր երկրին բերի խաղաղություն, որ երեխաները ծնվեն ուրախության, սիրո, բարության մթնոլորտում։

Երբ ես որոշեցի կառուցել Հիսուս Քրիստոսի արձանը, իմ մտքում մեր երկրին ուղղված ամենակարևոր մաղթանքներն էին՝ Ազգային վերածննդի, ներքին համերաշխության, և աշխարհին որպես մի ամուր, խաղաղ, հպարտ պետություն ներկայանալու»։

Ամենից շատ դիտված

22:34 Դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող. իրավապաշտպանն ահազանգում է
00:04 Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում. Ռուբինյանը որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը
10:04 Ձերբակալվել է գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը
13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
22:20 Ինչու ոչ ոք չի մասնակցում Հրազդանի թանկարժեք մայթերի շինմրցույթին․ պարզաբանում
09:55 Առաջիկայում Ռուսաստանում զորահավաք չկա, դրանք ընդամենը սադրանք են. Մեդվեդև
09:05 ՊՆ-ն ընդդեմ «Զինապահի». քանի զոհված ու անհետ կորած զինվոր է թաքցվել
23:13 Զինծառայող Ա. Հ.-ի ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրով. ՊՆ
22:10 Էլ ինչ է զգում Աննա Հակոբյանը․ անպատված ՊՊԾ-ն կարձագանքի՞ արդյոք