copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 23:09 17-02-2025

Իրանն ու Ադրբեջանը քննարկել են հարաբերությունների առկա վիճակն ու հեռանկարները

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հանդիպել է Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆիի հետ։

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև համագործակցության հեռանկարներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, առևտուրը, ներդրումները, տրանսպորտը և տարանցումը, նավթագազային ոլորտը, էներգետիկան և հումանիտար հարցերը:

«Քննարկվել են ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցությունների կարգավորման, Իրանի տարածքով տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցման, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման և այլ նախագծերի համատեղ նախագծերի իրականացման ընթացքը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի