copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 19:51 17-02-2025

Նոր հրետանային համակարգեր Հնդկաստանից

Ռազմարդյունաբերության ոլորտում հնդկական առաջատար ընկերություններից Bharat Forge-ը ներկայացրել է հրետանային նոր համակարգ՝ MArG 155 մմ/45 տրամաչափի ինքնագնաց անիվավոր հաուբիցը: Այս նոր համակարգն իր հատկանիշներով էականորեն գերազանցում է նախորդին՝ MArG 155 մմ/39-ին:

MArG 155 մմ/45 հաուբիցի հիմնական առավելությունն արագ դիրքավորվելու և կրակելու կարողությունն է: Այն իր նախորդի նման տեղադրված է 4x4 շասսիի վրա և կարող է պատրաստ լինել կրակել թիրախի կորդինատները ստանալուց 90 վայրկյան հետո։

Այս համակարգը նախագծված է տարբեր ստանդարտների զինամթերք կրակելու համար: Մեքենան կրում է 18 արկ: Նախորդ MArG 155 մմ/39-ի համեմատ բարելավվել է նրա փողը, ինչի շնորհիվ MArG 155 մմ/45-ը կատարում է ավելի հեռահար և ճշգրիտ կրակոցներ:

Բարելավված է նաև համակարգի շասսիի անցունակությունն ու ընթացային հատկանիշները:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ Հայաստանը ձեռք է բերել Հնդկաստանից MArG 155 մմ/39 համակարգեր՝ բանակի հրետանու հնարավորությունները մեծացնելու համար:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի