2024 թվականի հաշվետու տարում աշխատանքային պայմանագիր ունեցած բոլոր անձինք պետք է մինչև 2025 թվականի մայիսի 1-ը լրացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր, որը ոչ միայն դժվար է, այլև ծախսատար է քաղաքացու, և շահութաբեր՝ պետության համար։
Այսպիսով՝ գործընթացը սկսվում է ID նույնականացման քարտի ձեռքբերումով։
Քչերը գիտեն, որ հեռախոսահամարի փոփոխության հարցը կարող է խնդիրներ ստեղծել հայտարարագրում իրականացնելու համար։
ՀՀ-ում մի շարք պետական հարթակներ՝ հայտարարագրման, հարկային հաշվետվությունների ներկայացման, սոցիալական ծառայությունների ստացման համար, օգտատերերի նույնականացումը կատարում են մեկանգամյա կոդերի միջոցով, որոնք ուղարկվում են նրանց հեռախոսահամարներին, սակայն նոր համարի հետ համակարգը չի կարող կապել նախորդ տվյալները, եթե հին համարը այլևս հասանելի չէ, քաղաքացին չի կարող ստանալ հաստատման կոդը և այլն։
Այս խոչընդոտները հատկապես խնդրահարույց են, երբ հայտարարագրման վերջնաժամկետը մոտ է, և քաղաքացին հայտնվում է փաստացի փակուղու մեջ։
Ստացվում է, որ հեռախոսահամարի փոփոխությունը հայտարարագրման գործընթացում մեծ խոչընդոտ է ՀՀ քաղաքացիների համար։
Oragir.News-ի ընթերցողներից մեկը ևս բախվել է այս խնդրին։ Քաղաքացին ահազանգում է և պատմում, որ իր հարազատը փոխել է բջջային օպերատորին՝ Ucom-ը փոխարինել է Team բջջային օպերատորով, այդպիսով՝ հայտնվել անելանելի իրավիճակում։