copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:30 17-02-2025

Հռոմի պապը կշարունակի մնալ հիվանդանոցում

Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունն այսօր՝ փետրվարի 17-ին, հայտնել է, որ շնչառական վարակը, որը հանգեցրել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հոսպիտալացմանը, ցույց է տալիս «բարդ կլինիկական պատկեր», որը պահանջում է պոնտիֆիկոսի շարունակական մնալը Հռոմի Gemelli կլինիկայում: Այս մասին փետրվարի 17-ին հայտնել է vaticannews.va կայքը՝ հղում անելով Վատիկանի պաշտոնյա Մատեո Բրունիին։

Բրունիի խոսքով՝ վերջին օրերին անցկացված թեստերի արդյունքները ցույց են տվել, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցու 88-ամյա առաջնորդի մոտ ախտորոշվել է «շնչառական տրակտի պոլիմանրէային վարակ»։ Սա պահանջում էր բուժման փոփոխություն: Վատիկանի խոսնակի հայտարարության մեջ չի նշվում, թե դեռ որքան ժամանակ կանցկացնի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հիվանդանոցում։

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հոսպիտալացվել էր անցյալ ուրբաթ և այդ պահին գտնվում էր կայուն վիճակում: Բժիշկների խորհրդով նա չի մասնակցել Վատիկանում կիրակնօրյա աղոթքին։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում