Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:50 16-02-2025

Փող չունի, թող ոտով քայլի․ թիվ 65 ավտոբուսի վարորդն իջեցրեց գումար չունեցող տղային

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել թիվ 65 ավտոբուսում։ Վարորդն ավտոբուսից իջեցրել է երիտասարդ մի տղայի, ով վճարում չէր կատարել, քանի որ գումար չուներ։

Չնայած մյուս ուղևորները պատրաստակամություն հայտնեցին տղայի փոխարեն վճարել, այնուամենայնիվ նա արդեն իջել էր ավտոբուսից և չհամաձայնեց վերադառնալ։

Տղային իջեցնելուց հետո ուղևորները սկսեցին վիճել վարորդի հետ՝ նրա արարքն անընդունելի համարելով և հիշեցնելով, որ վերջինիս պարտականությունը միայն վարելն է, իսկ չվճարող քաղաքացիներին ավտոբուսից իջեցնելու իրավունք չունի։

Այնուհետև ուղևոր ներկայացող մի քաղաքացի, ով հավանաբար Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակից էր, սկսեց վիճել վարորդին քննադատող ուղևորների հետ՝ ասելով․ «Չունի, թող ոտով քայլի, մենք ոնց ենք ոտով քայլել»։


Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան