copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 17:30 16-02-2025

Երկուշաբթի կներկայացվի երկրի ամենախելացի ԱԲ-ն. Մասկ

Ամերիկացի գործարար, SpaceX, Tesla և X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ գալիք երկուշաբթի օրը կներկայացվի երկրի ամենախելացի արհեստական բանականությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Իլոն Մասկը հայտնել է X-ի միկրոբլոգում:

Նա երկրի ամենախելացի արհեստական բանականությունն է գնահատել «Grok 3» չաթբոտը, որը երկուշաբթի օրը կներկայացվի ուղիղ եթերում՝ տեղական ժամանակով 20:00-ին: